Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է հանրապետականներին

Դեկտեմբեր 31,2015 17:19

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝  Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշել է:

sharmazanov

Օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

Karen-Avagyan

 

Հայաստանի և Եվրոպայի առաջատար երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության խթանման գործում ունեցած մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարլենի ԱՎԱԳՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

Gagik Beglaryan11

 

Պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարի ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Davit-Harutyunyan-1

Պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Էդոնիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Artak_Zaqaryan_3

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Բորիսի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

Armen Ashotyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտակրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Գևորգի ԱՇՈՏՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Hranush Hakobyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքներն արդյունավետ կերպով համակարգելու համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031