Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը կասկածում է, որ Պերմյակովը միայնակ է եղել (Տեսանյութ)

Հունվար 12,2016 16:35

Սամվել Բալասանյանն այսօր «Շիրակ» գերեզմանատանը անդրադառնալով Ավետիսյանների դաժան սպանությանն՝ ասաց, որ մեկ տարի անց  իր համար բազմաթիվ անհայտ հարցեր են մնացել ու ակնկալում է դրանց պատասխանները:Մասնավորապես, Գյումրու քաղաքապետին անհասկանալի է թվում, թե ինչպե՞ս կարող է մարդը կրակել, հարևանները չլսեն կամ ինչպես կարող է կրակել, ընտանիքի անդամները բոլորը մնան իրենց անկողիններում: Ըստ քաղաքապետի, սրանք հարցեր են, որոնք պարտադիր պետք է պարզաբանվեն դատական պրոցեսի ընթացքում:

Սամվել Բալասանյանը թեև չի ուզում իրավապահների փոխարեն գնահատականներ հնչեցնել, սակայն կասկածներ ունի, որ Պերմյակովի միայնակ չի գործել: «Ինչպե՞ս կարող է կրակեն, ու երիտասարդ մարդը տեղից չշարժվի, ես այս կասկածները հայտնել եմ նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանի Պետդումայից պատգամավորներն էին եկել»:

Սամվել Բալասանյանը տարբերություն չի տեսնում, թե որտե՞ղ է անցկացվում Պերմյակովի դատավարությունը, ըստ նրա, ռուսական ռազմաբազայի տարածքը ռուսների սեփականությունը չէ, այլ Գյումրիինն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031