Լրահոս
Օրվա լրահոսը

 Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը կրկին  փորձում  է քաղաքապետ ընտրվել

Հունվար 23,2016 16:13

Դիլիջան քաղաքը եւ շրջակա 6 գյուղերն այժմ կազմում են մեկ համայնք: Փետրվարի 14-ին կկայանան Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Իջեւան քաղաքում  տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ   ներկայումս առաջադրվել է  համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ ՀՀԿ  Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից  համայնքի ղեկավարի  թեկնածու առաջադրված, 2005 թվականից   Դիլիջանի  քաղաքապետ,1968թ.  ծնված Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական, Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու ինքնաառաջադրված. 1946թ.  ծնված Ժորա  Սահաբալյանը: Թիվ 41 ԸՀՀ  ներկայացրած փաստաթղթերում  նշված է, որ Ժ. Սահաբալյանը ոչ մի տեղ չի աշխատում:

Հավելենք, որ 2002-2005թթ. Դիլիջանի քաղաքապետ աշխատած Ժ. Սահաբալյանը 2008թ. Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու է առաջադրվել,  հետո  հանել թեկնածությունը: Նա  2012թ. ԲՀԿ-ի  կողմից քաղաքապետի  թեկնածու է  առաջադրվել, սակայն  չի ընտրվել:

Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահից տեղեկացանք, որ Դիլիջան համայնքի ավագանու 15 տեղի համար ներկայումս  առաջադրվել է 33  թեկնածու, որից 18-ն անկուսակցական է, 12-ը՝ ՀՀԿ անդամ, մեկական հոգի՝ ԲՀԿ,  ՕԵԿ, ՀՅԴ անդամ:

Համայնքի ղեկավարի եւ  ավագանու թեկնածուների առաջադրումը  կշարունակվի մինչեւ հունվարի 24-ի  ժամը 18-ը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031