Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունը միանում է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը

Փետրվար 01,2016 11:21

Նախօրեին հրավիրվել է «Հայոց Հայրենիք» կուսակցության մշտապես գործող բարձրագույն մարմնի` կենտրոնական կոմիտեի և բյուրոյի նիստը, որի ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայոց Հայրենիք» կուսակցությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում համագործակցելով երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ` մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի հանրային և քաղաքական կարևորագույն գործընթացներին, մասնակցել բոլոր համապետական ընտրություններին, այժմ էլ, նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը, և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, որոշում է կայացվել վերակազմակերպվել այլ կուսակցությունների հետ, միաձուլման տարբերակով հիմնադրել նոր «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին:

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայություն

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ «Հայոց Հայրենիքը» նախկինում Հայ Ազգային Կոնգրեսի դաշինքի անդամ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29