Լրահոս
Օրվա լրահոսը

Ազերիները ավելի ճիշտ են գնահատում ԵՀՄՖ-ի և նրա նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կատարած աշխատանքը ԵԽԽՎ-ում, քան հայրենի իշխանությունը

Փետրվար 01,2016 12:55

Ինչպես հետևում է ադրբեջանական ԶԼՄ-ներից, Ադրբեջանն ուղղակի շոկի մեջ է ԵՀՄՖ-ի՝ ԵԽԽՎ-ում կատարած աշխատանքներից և կտրուկ արձագանք է պատրաստել Եվրոպահայերի ֆորումի գործընկերների վրա: Ինչպես հայտնում է ru.oxu.az կայքը, Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են ետ կանչել Սլովակիայում իրենց դեսպանին և ԱԳՆ հրավիրել Ադրբեջանում Սլովակիայի դեսպան պարոն Պրիպուտենին՝ հաշիվ պահանջելու համար ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության «բացառիկ անընդունելի» վարքի համար. ողջ սլովակ պատվիրակությունը միաձայնությամբ դեմ է քննարկել հակահայկական երկու բանաձևերին:

ԵՀՄՖ Նախագահությունը, ինչպես արդեն հայտնել է, շարունակելու է պայքարը Եվրոպայի մոտ երկու տասնյակ երկրներում Ադրբեջանի դեմ. կազմվել է բանաձև ամերիկյան սանկցիաները սատարելու և համանման սանկցիաներ ԵԽԽՎ-ում քվեարկության դնելու ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը հավանաբար տառապում է ամնեզիայով, քանի որ ներկայիս վրդովմունքն այսքան ցավալի չէր լինի իրենց կողմից, եթե նախօրոք գիտակցեին սեփական քաղաքական կարճատես քայլերը, որն արտահայտվել է տարիներ շարունակ սլովակ քաղաքական գործիչների հանդեպ ադրբեջանական կառավարության կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարելով՝ ինչ է թե նրանք ԵՀՄՖ նախագահի ուղեկցությամբ բազմակի անգամ այցելել են ԼՂՀ որպես դիտորդ և տվել իրենց բարձր գնահատականը եվրոպական ժողովրդավարական հիմունքների վրա կազմակերպած ընտրությունների և կայացած պետական ինստիտուտների վերաբերյալ:

ԵՀՄՖ-ի նախագահի կարծիքով, բոլոր գործընկեր երկրները տրամադրված են Ադրբեջանի դեմ, և վերջին տարիներին ազերիների գործոնը՝ նավթը և գազը, կտրուկ իջեցրել է իր հետաքրքրության մակարդակը: Ցավալի է միայն, որ ՀՀ իշխանությունները իրենց անձնական շահի հետևից ընկած, չեն գիտակցում ԵՀՄՖ-ի հետ ակտիվ գործունեության անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում այն խայտառակությունը, ինչ տեղի ունեցավ ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում՝ կապված հակահայ բանաձևերի քվեարկության արդյունքի հետ, տեղի չէր ունենա:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ սփյուռքահայ ակտիվ գործիչների համատեղ աշխատանքի պայմաններում վերը նշված բացը չի ունենա էական ազդեցություն, և Ադրբեջանը կստանա արժանի պատիժ՝ իր հակահայ գործունեության պատճառով:

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29