Կենտրոն եւ Մորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում փետրվարի 3-ին դատավոր Էդիկ Ավետիսյանը պետք է հրապարակեր «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի 2 գործերով վճիռները:
Սակայն, Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ ուսումնասիրելով գործի նյութերը անհրաժեշտ է համարում վերսկսել քաղաքացիական գործերի քննությունը:

Էդիկ Ավետիսյանը նմանատիպ որոշում կայացրեց նաեւ երկրորդ գործով: Տիգրան Աթանեսյանը այս անգամ եւս ասաց, որ անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը, քանի որ հայցվոր կողմը պետք է հայցապահանջի վերաբերյալ իր առարկությունները ներկայացնի: Դատական նիստը հետաձգվեց: Երկու գործերով դատական նիստեր նշանակվեցին փետրվարի 16-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն դատարան էր դիմել սեփականության օտարման պահանջով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































