Լրահոս
Օրվա լրահոսը

Al-Jazeera-ն անդրադարձել է Գյումրու անօթևանության խնդրին

Փետրվար 05,2016 12:48

Al-Jazeera հեռուստաալիքը 30 րոպեանոց ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով Գյումրիում երկրաշարժից հետո առաջացած անօթևանության խնդրին և օրեր առաջ այդ խնդիրը լուծելու համար սկսված դրամահավաքին:

Հունվարի 20-ից լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը բրիտանական Crowdfunder ռեսուրսում նախաձեռնել է բարեգործական դրամահավաք՝ 13 անօթևանների ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով:

Հաղորդման ընթացքում ուղիղ կապ է հաստատվել նախաձեռնության հեղինակ Հայկ Բարսեղյանի, ինչպես նաև լրագրող Մարի Թիթիզյանի, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Թիմոթի Սթրեյթի  և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Վարդան Փարթամյանի հետ:

«Ուզում եմ ամբողջ աշխարհին ասել, որ ես պատրասվում եմ գումար գտնել այդ մարդկանց համար բնակարան գնելու նպատակով: Ես շատ բան եմ տեսել նրանց տներում. նրանք ուտելիք չունեն, նրանք ձմեռային հագուստ չունեն: Շատ դժվար է տեսնել այն, ինչ ես եմ տեսել: Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում այս մարդկանց համար»,- իր խոսքում ասել է Հայկ Բարսեղյանը:

Հաղորդման ընթացքում քննարկվել է նաև այն հարցը, թե արդյոք երկրաշարժի հետևանքները չեզոքացնելու բեռը պետք է դրվի իշխանությունների վրա, թե մասնավոր սեկտորի:

«Ես այս նախագծի վրա աշխատել եմ շուրջ 4 տարի: Դա շատ բարդ աշխատանք է: Երբ նայում ես այդ երեխաների աչքերին, շատ դժվար է լուսանկարել նրանց: Ես ցանկանում եմ գումար գտնել նրանց համար: Կառավարությունը չի օգնում այս խնդիրը լուծելու հարցում: Բոլորը խոսում են ինչ-որ նախագծերի մասին, բոլորը խոսում են ինչ-որ գումարների մասին: Այսօր, այս մարդիկ շուրջ 30 տարի ապրում են նման պայմաններում: Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է ասում կառավարությունը: Ես պարզապես ուզում եմ գումար գտնել այդ մարդկանց համար: Այսքանը»,- հուզված իր խոսքն ամփոփել է Հայկ Բարսեղյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29