Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական երգարվեստի «Ծովաստղիկը». Ֆլորա Մարտիրոսյան

Փետրվար 05,2016 14:38

Ֆլորա Մարտիրոսյանը երաժշտական ունակությունները ժառանգել էր մորից: Գյումրու`հայրենի երկրի զորությունը, փոխանցվել էր ապագա մեծ երգչուհուն: Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է մայրաքաղաք, որտեղից էլ սկսվելու էր մեծ երգչուհու` բարդ ու դժվարին, բայց ազգանվեր ու հպարտության արժանի գործը:

Մեծ երգչուհին, արվեստագետն ու իր գործի նվիրյալը ապրեց` ապրեցնելու համար, ապրեց` հային հայ պահելու համար, ապրեց նվիրվելով, ապրեց հայրենիքից հեռու, բայց սրտում կրելով հայրենիքի ցավը, ապրեց մի ամբողջ կյանք, մտածելով`հայրենիքի լուսավոր ապագայի երազանքը հոգում պահած…

Ֆլորա Մարտիրոսյանի նվիրումը եղավ ոչ միայն իր մաքրամաքուր երաժշտությունը` հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին ներկայացնելը, այլև հայի` մեկդարյա արդարության պահանջը, իր երգով, իր արվեստով աղաղակելը: 2007 թ. նա հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով:

«Այլևս երբեք» կամ «Never Again» մշակութային շարժման նախաձեռնությունը` իր նպատակին հասցնելու երազանքը այդպես էլ Ֆլորա Մարտիրոսյանի, և ոչ միայն նրա, այլև ողջ համայն հայության համար մնաց երազանք: Մեծն երգչուհին կիսատ թողեց ամեն ինչ` կյանքը, արվեստն ու բոլոր երազանքները: 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, ընդհատվեց` Ֆլորա Մարտիրոսյանի կարճ,բայց բազմաբովանդակ, ազգանվեր ու խոնարհումի արժանի կյանքը:

Հայկական երգարվեստի «Ծովաստղիկն» այսօր կդառնար 59 տարեկան:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29