Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանը թույլ չի տվել Լեյլա և Արիֆ Յունուսներին մեկնել բուժվելու. contact.az

Փետրվար 11,2016 18:12 Share

Բաքվի դատարանը թույլ չի տվել Լեյլա և Արիֆ Յունուսներին արտասահման գնալ բուժման նպատակով: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադիգովը:

Նրա խոսքով՝ Լեյլա Յունուսի մոտ հայտնաբերվել է խրոնիկ հեպատիտ, արտերիալ հիպերտենզիա, շաքարային դիաբետ, ինչպես նաև  լեղապարկի քար, հայտնում է contact.az-ը:

Արիֆ Յունուսը տառապում է կյանքի համար վտանգավոր արտերիալ հիպերտենզիայով և վզի շրջանում ուժեղ ցավերով:

Փաստաբանը դատարանի որոշումը անօրինական է համարել՝ նշելով, որ իրենք կբողոքարկեն այն:

Լեյլա և Արիֆ Յունուսները դատապարտվել էին համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման:

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել