Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը կշարունակի ակտիվ լինել «Ֆեյսբուք»-ում (Տեսանյութ)

Փետրվար 13,2016 16:52 Share

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի «ֆեյսբուքյան» հետեւորդների թիվը զգալի ավելացել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը: «Տարօրինակ կերպով այս ընթացքում բավականին շատացել է թիվը՝ հասնելով 66 հազարի: Շնորհակալ եմ այն բոլոր քաղաքացիներին  եւ երիտասարդներին, որոնց հետաքրքիր է ինձ հետ»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ անկախ ՀՀԿ-ՀՅԴ գործակցությամբ պայմանավորված առաջիկայում ստանձնելիք նոր պաշտոնից՝ շարունակելու է ակտիվ լինել սոցցանցում:

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի «ֆեյսբուքյան» էջից

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել