Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում ընտրողներն այնքան էլ ակտիվ չեն

Փետրվար 14,2016 12:19

Փետրվարի 14-ին Դիլիջան համայնքում կայանում են  համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման  ծրագրի արդյունքում  Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:

Համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ, Դիլիջանը 2002-2005թթ. ղեկավարած, անկուսակցական Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի գործող քաղաքապետ, Դիլիջանը  2005թվականից ղեկավարող, ՀՀԿ անդամ Արմեն   Սանթրոսյանը: Վերջինս  համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ, իսկ Ժ. Սահաբալյանը՝ ինքնառաջադրմամբ:

Դիլիջանի ավագանու 15 տեղին հավակնում է 32 թեկնածու:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ  Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ քվեարկելու իրավունք ունեցող 20 հազար 475 ընտրողներից  ժամը 11-ի դրությամբ  ընտրական 19 տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 1900-ը: Դա կազմում է  ցուցակային ընտրողների 9,28 տոկոսը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29