«Մեկ տարի է մնացել ընդամենը լիդերին: Եթե նա ինչ խոստացավ, ուզենա էլ դա անել՝ չի հասցնի: Եթե գործ արեց՝ մենք՝ քաղաքացիներս գուցե նրան ասենք՝ մնա, շարունակիր: Բայց նախ հարկավոր է սկսել մեղավորներից, ո՞վ է մեղավոր: Հարկավոր է պարզել երկիրը չարամտորեն այս վիճակին հասցնողնողներին, ովքեր են անհավասարություն ստեղծում մեր երկրում: Կոռուպցիոներներին գտեք, մարդիկ հայտարարագիր են ներկայացնում, ցուցակը կա, անունը կա: Երկիրն աղքատում է, մարդիկ հարստանում են, որտեղի՞ց այդ միլիոնները, կանչեք ու ազգայնացրեք: Ոչ մի ավազակ չի կարող թաքնվել ձեզանից»,- այսօր «Հայելի» ակումբում Սերժ Սարգսյանի ելույթի հետ կապված այսպիսի գնահատական տվեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ազատ Արշակյանի խոսքերով՝ նախագահն ասում էր՝ գրկախառնվեք. «Ես նրանց հետ գրկախառնվե՞մ: Ես նրանց ծանրոց կուղարկեմ բարեգործական բանտ: Կոնսոլիդացիա չի կարող լինել: Մեզ ասում են՝ գրկախառնվեք: Ո՞ւմ հետ գրկախառնվեմ, օլիգարխների՞, ովքեր մեզ թալանե՞լ են»:
Լրագրողների դիտարկմանը՝ նախագահի զրույցը ավելի շատ ծնողական ժողովի էր նման՝ Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց:
Կարդացեք նաև

Պարոն Արշակյանի խոսքերով՝ իրենց իշխանության ժամանակ էլ է եղել կողոպուտ, բայց իրենց ազատագրումը ծածկում է ամեն ինչ. «Կուլակաթափ արեք, ես կգամ դրանց հավաքելու՝ որպես սեւագործ բանվոր»:
Մեր հարցին՝ ՀՀ նախագահը ավելի թունդ ելույթներ էլ է ունեցել, վերջին նման ժողովի ժամանակ ասում էր՝ պետք է բռնել մեծ, խոշոր ձկներից, քանի՞ խոշոր ձուկ բռնեցիք դրանից հետո, որ այս ժողովից հետո ինչ անեք՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մենք ձկնորսությամբ չենք զբաղվում: Մենք միշտ ունեցել ենք համակարգային խնդիր, որի լուծումը եղավ այդ Սահմանադրական փոփոխությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Լեւոնն սկսեց քանդել-թալանելու պրոցեսը, քոչը շարունակեց այդ ,,բարի ու օգտակար գործը,, Ինքն ի՜նչ անի արդեն ձեւավորված ոհմակի հետ: Սեփական պատվանդանը քանդի՜ … որ ի՜նչ անի: