Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում է

Փետրվար 18,2016 12:39

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է  ադրբեջանական Trend գործակալությունը:

Արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ հարաբերությունները և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագիծը:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունները, այն ռազմավարական հարաբերությունները, որ կան մեր երկրների միջև»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նախատեսվում է, որ Չավուշօղլուն Բաքվում հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի այլ պաշտոնատար անձանց հետ:

Հիշեցնենք, վաղը Վրաստանում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29