Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի օրվան նվիրված միջոցառում Վիեննայում

Փետրվար 18,2016 19:50

Փետրվարի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն, որը նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 24-րդ ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ-ում հավատարմագրված զինվորական խորհրդականներ, դիվանագետներ, Ավստրիայի զինված ուժերի, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդունելությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որը Վիեննայում էր գտնվում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին մասնակցելու նպատակով:

Ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա անդրադարձ կատարեց հայկական բանակի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին և վտանգներին դիմագրավելու կարողությանը` շեշտելով, որ հայոց բանակն այսօր իրականացնում է տարածաշրջանային խաղաղությունն ապահովող չափազանց կարևոր գործառույթ: Դեսպանը նաև ընդգծեց, որ մասնակցելով Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում իրականացվող խաղաղարար առաքելություններին, ՀՀ Զինված ուժերն իրենց ներդրումն են կատարում միջազգային անվտանգության համակարգի ամրապնդմանն ու կայունության պահպանմանը:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29