Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նորանշանակ նախարարն իր աշխատասենյակում փոփոխություններ կանի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 25,2016 12:01

Նախարարն ասաց, որ փոքր ինչ անսովոր է նոր աշխատասենյակում գտնվելը. «Պարոն Աշոտյանին ասել եմ` եթե գունային փոփոխություն լինի, որեւէ անձնական բան չկա: Կարծում եմ կփոխեմ գույնը: Ոչ թե սրտովս չի, այլ անսովոր է»:

Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախարարության աշխատակազմի որոշ անդամների հետ նախկինում էլ է աշխատել. «Երբ 1998թ. եւս նշանակվեցի նախարար, նրանք այդ ժամանակ էլ էին աշխատում եւ բավականին պատասխանատու: Կադրային փոփոխությունների առումով ինձ ժամանակ է պետք, բայց չափանիշը հստակ է` պրոֆեսիոնալիզմը»:

Levon_Mkrtchyan-4 Levon_Mkrtchyan-2 Levon_Mkrtchyan-7

Կրթության նախարարը նկատեց, որ վերջին տարիներին ոչ միայն հետեւել է արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությանը, այլեւ ենթակա է եղել նրան` դասավանդելով Երեւանի պետական համալսարանում. «Դա հետաքրքիր փորձառություն էր: Որպես դասախոս` զգացել եմ Բոլոնյան գործընթացի բարեփոխումները: Այդ առումով որոշակի դրական եւ դիսկոմֆորտ պահեր կան, որոնք ինձ կօգնեն: Երբ մարդ որոշակի պրակտիկա ունի, արդյունքը ստանում է»:

Levon_Mkrtchyan-5

Հավելենք, որ Լեւոն Մկրտչյանն այսօր Արմեն Աշոտյանից խորհրդանշական հուշանվեր ստացավ (լուսանկարում):

Levon_Mkrtchyan-3Հուշանվերի վրա գրված էր. «Որքան կարողացել եմ, աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29