Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում

Փետրվար 25,2016 13:24

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար:

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ ՀՀ Նախագահի հանձնարարականները և կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն: Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլրացնող բարեփոխումներ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29