Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Համասյանի համերգի հետքերով. Գագիկ Ծառուկյանը 2 բնակարան է նվիրում գյումրեցի անօթեւաններին (Տեսանյութ)

Մարտ 03,2016 15:39

Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարաններ գնելու ծրագրին արձագանքել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք. «Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը երկու բնակարան է նվիրում՝ 2-3 սենյականոց՝ մասնակի կահավորված»։

Հիշեցնենք,  որ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի՝ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակներից մեկի բակում տված բարեգործական բացօթյա համերգից հետո գյումրեցի անօթեւաններին փրկելու ծրագրին միացան շատերը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքը, սիրված դերասան Հայկ Մարությանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը, անգամ դրամահավաք կազմակերպվեց մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Իսկ այսօր տեղեկանում ենք, որ ծրագրին միանում է մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ այս ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է մինչեւ մարտի 20-ը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ: Նշված գումարը չհավաքելու դեպքում, կազմակերպիչները ստիպված կլինեն հանգանակված գումարը վերադարձնել տերերին, իսկ գյումրեցի 13 անօթեւաններ կշարունակեն ապրել նեխած, հիվանդությունների բույն դարձած տնակներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031