Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը Դավութօղլուից պարզաբանումներ է պահանջել Թուրքիայի ԱՀԾ գաղտնի զեկույցի վերաբերյալ. «Ակօս»

Մարտ 04,2016 20:35

«Ակօս» լրատվամիջոցը հոդված էր հրապարակել, որտեղ բացահայտվում էր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության մայր փաստաթղթերին կցված նոր մեղադրանքում տեղ գտած մի զեկույց, որը կազմել է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը (MIT)։ Այս մասին հայտնում է «Ակօսը»։

Բացահայտված զեկույցը չի վրիպել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի ուշադրությունից։ Զեկույցի բացահայտվելուց հետո հայազգի պատգամավոր Փայլանը 14 հարցից բաղկացած գրություն է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարությանը, որով վարչապետ Դավութօղլուից պարզաբանումներ է պահանջում նշված հարցերի վերաբերյալ։

Պատգամավորը, ի թիվս մնացած հարցադրումների, պահանջում է պատասխանել հետևյալ հարցերին. «Ներկայումս շարունակվո՞ւմ են արդյոք գրվել նման զեկույցներ», «Երբվանի՞ց են պատրաստվում այդ զեկույցները», «Ո՞ր կառույցների պահանջով են գրվում նման զեկույցներ», «Ի՞նչ կարգադրության կամ հրամանի հիման վրա են կազմվել այդ զեկույցները», «Ազգային հետախուզության ծառայության կազմում կա՞ն արդյոք առանձին բաժիններ, որոնք զբաղվում են փոքրամասնություններին հետևելով»։

«Ակօսի» հրապարակած նյութից տեղեկանում ենք, որ Թուրքիայի Ազգային հետախուզության հրապարակած գաղտնի զեկույցը պատրաստվել է 2011թ.։ Զեկույցի «Էթնիկ անջատողական գործողություններ» վերնագրված բաժնում տեղեկություններ են հրապարակվել հայկական, հունական և ոչ մուսուլման փոքրամասնությունների վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել Թուրքիայի հետախուզական ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում։

Զեկույցի «Հայկականություն» բաժնի «ներքաղաքական կարևոր զարգացումներ» ենթավերնագրում տեղ են գտել նաև փաստաթղթի պատրաստման ժամանակահատվածում Հրանտ Դինքի սպանության գործի մանրամասները։

Մեկ այլ՝ «Արտասահմանյան կարևոր զարգացումներ» ենթավերնագրի ներքո անդրադարձ է կատարվում Թուրքիայի սահմաններից դուրս գործող  հայկական կազմակերպությունների գործունեությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031