Ավանդաբար, խորհրդարանում, այս օրը`մարտի 8-ին, ԱԺ նախագահներն ընդունելություն են կազմակերպում կին պատգամավորների համար: Հրավերք է ուղարկվում թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցությունների կին-պատգամավորներին: Ծաղիկներ, նվերներ եւ, բնականաբար, շնորհավորանքի խոսքեր`արդեն սեղանի շուրջ:
Այս տարի, ԱԺ նախագահն ընդունելություն չի կազմակերպել: Պատճառը, հավանաբար, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական ոչ բարվոք վիճակն է: Կին պատգամավորները ԱԺ նախագահի անունից միայն ծաղկեփնջեր են ստացել: ՀՀԿ խմբակցության կին-պատգամավորները ծաղկեփնջեր են ստացել նաեւ վարչապետից ու նախագահից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                    
                                   
«Կին պատգամավորները միայն ծաղիկներ են ստացել »
…………………………………………………..
ամօթ… մարդ գոնէ շոկոլադի տուփ մըն ալ կու տայ հետը…