Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Մարտ 08,2016 17:19
levon mkrtchyan

Սիրելի կանայք,

Ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց: Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման առաքելությունը, որը կատարում եք հայ կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ: Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր ազգային իղձերի իրականացման գործում երիտասարդ սերնդի պատրաստակամությունն ու նվիրումը:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում երջանկություն, առողջություն ու բարօրություն:

 

Սիրով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031