Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախին նվիրված քննարկում Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում

Մարտ 10,2016 19:25

Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝ նվիրված Արցախին առնչվող խնդիրներին:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև 2015 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցած Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի ներկայացուցիչ Գեյլ Պելերինը:

ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, Արցախի պետականության ձևավորման ու կայացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

Իրենց հերթին, Քերին Մաք Դոնալդը և Գեյլ Պելերինը ներկայացրել են Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները:

Ելույթից հետո բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին՝ ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև Արցախում ընտրությունների անցկացման և ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ:

Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր համալսարանի հայկական ծրագրի տնօրեն դոկտոր Ստեփան Աստուրյանը, մասնակցել են համալսարանի ուսանողներ, դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքի անդամներ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031