Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Ադրբեջանը փորձում է իր գերակայությունը հաստատել սահմանագծում»

Մարտ 11,2016 10:34

«Հայկական բանակը իր նոր դոկտրինի համաձայն, պասիվ պաշտպանությունից անցավ ակտիվ մարտավարության, որի մասին հայտնեց նաև միջազգային հանրության»:

Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի նիստերը կայացան տարբեր խորագրերով, ընդ որում մեկը հատկացված էր Արցախյան հիմնախնդրին:
Այս վերջին հարցի առիթով, ինտերնետային կապի միջոցով, խոսք առավ Հայաստանի «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն՝ Մանվել Սարգսյանը:

«Արցախի հիմնահարցի լուծման ընթացքը եւ հեռանկարները» թեմայով զեկուցող՝ Մանվել Սարգսյանն ասաց. «Այն պրոբլեմները, որոնք այսօր հայտնվել են ղարաբաղյան հարցի շուրջ, կապված են նոր միջազգային իրավիճակի հետ, որը առաջացել է այն պահից, երբ Ռուսաստանը միջամտեց Սուրիայի կռվում ու կոնֆլիկտ ստեղծվեց նաև Թուրքիայի հետ»:
Ըստ բանախոսի Ադրբեջանը մեկ կողմից չի ճանաչում որևէ իրավունք Ղարաբաղի համար, մյուս կողմից փորձում է իր գերակայությունը հաստատել սահմանագծում, այդ իսկ պատճառով «հատկապես վերջին չորս տարիների ընթացքում, աշխատում է շփման գծում սրել իրավիճակը, որին անվանում է «ռազմական դիվանագիտություն», որով փորձում է արհեստական պատերազմական վիճակ ստեղծելով ազդել միջազգային ատյանների վրա և Հայաստանին պարտադրել նահանջ»:

«Սակայն Հայաստանը, հասկանալով ադրբեջանական այս խաղը, 2014 թվականի օգոստոսից անցավ հակագրոհի, կիրառելով նոր ռազմավարություն»,- ասաց Սարգսյանը և հավելեց. «դրանով պաշտպանական դիրքից Հայաստանն անցավ հարձակողականի, պատժիչ գործողություններ իրականացնելով Ադրբեջանի դեմ: Ինչի հետևանքով ադրբեջանական բանակը մեծ կորուստներ կրեց և խուճապի մատնվելով, փախավ երկրորդ գիծ»:

«Հայկական բանակի կողմից այս գործելաոճը ընդունվեց, որպես նոր դոկտրին, որով պասիվ պաշտպանությունից անցավ ակտիվ մարտավարության, որի մասին հայտնեց նաև միջազգային հանրության», ասաց Սարգսյանը:

«Իսկ ահա նոր իրավիճակում Ադրբեջանում փորձում են հասկանալ թե ոնց պիտի վարվել նոր պայմանների հետ: Մյուս կողմից նաֆթի գնի անկումը ծանր վիճակի է մատնել ադրբեջանական տնտեսությունը», հավատացած է բանախոսը:

Մանվել Սարգսյանի կարծիքով՝ «Ռուսաստանը աշխատում է հզորացնել իր լծակները Ադրբեջանում», և մյուս կողմից «Եվրոպական խորհրդում հայերիս նկատմամբ դրական մոտեցում չկա, ինչին պարտավոր ենք լուրջ մոտեցում ցուցաբերել»:

Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայացավ՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցներով հանդես եկան եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Եւրոպայի Հայերու Համագումար
Տեղեկատվական բաժանմունք

10 Մարտի 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031