Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիշովկա՛, համբա՛լ», «Դիշովկեն դո՛ւ ես». Առաքել Մովսիսյանն ու Փաշինյանը վիճեցին (Տեսանյութ)

Մարտ 16,2016 17:22

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Առաքել Մովսիսյանը թեժ վիճեցին:

Փաշինյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված, որ արագաչափերի տեղադրումից հետո ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները 70 տոկոսով նվազել են:

Փաշինյանը հայտարարեց. «Վիճակագրությամբ ամեն տարի աճել է: Մի թվի նվազում ունենք: Երթեւեկության կանոնների խախտումների թիվը աճում է, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճում է, տուժածների թիվն աճում է, ամեն ինչ աճում է: Բա ինչի՞ համար են երթեւեկության տեսախցիկները, ուզում եմ հասկանամ: Ուզում եմ հասկանալ, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ 70 տոկոսով թվերը նվազել են, ձեր ոչ մի տված թվի մեջ 70 տոկոսով նվազում հնարավոր չի գտնել: Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ: Որովհետեւ Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, 6 ամիս հետո ասում եք՝ չէ, տենց չի: Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին բան է ասում, ասում եք՝ տենց չի: Կա զուտ կոմպետենտության խնդիր»:

Մինչ Արփինե Հովհաննիսյանը կպատասխաներ՝ ՀՀԿ-ականներն անցան հարձակման՝ ի պաշտպանություն նախագահի: Կարեն Ավագյանը սկսեց բղավել՝ «ա՛յ տղա, քո հետ եմ», Առաքել Մովսիսյանը գործի դրեց իր բառապաշարը. «Համբա՛լ, դիշովկա՛»:

Փաշինյանը պատասխանեց. «Դիշովկեն դո՛ւ ես արա՛, հերի՛ք եղավ, ո՞վ ես դու, արա՛»:

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը փորձեց կրքերը մարել. «Պարոն Փաշինյան, հարց եք տվել, հարցից խոսեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031