Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն աշխատանքի է վերադարձել

Մարտ 21,2016 13:23 Share

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատեւ արձակուրդն արդեն ավարտվել է: Նա այսօր եկել է Ազգային ժողով ՝ աշխատանքի։ Լրագրողների հետ, սակայն, պարոն Սահակյանը չխոսեց:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կնոջ հետ կարճատեւ արձակուրդի էր մեկնել մարտի 14-ին: Մինչ այդ նա առողջական խնդիր էր ունեցել եւ մի քանի օր հիվանդանոցում էր անցկացրել: Իր արձակուրդը Գալուստ Սահակյանն անցկացրել է Գերմանիայում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը պետք է անցներ նաեւ բժշկական հետազոտություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել