Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թուրքիան անվստահելի երկիր է. Amnesty International

Մարտ 22,2016 13:16

Միջազգային Amnesty International կազմակերպությունը թերի է համարել Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն` հազարավոր փախստականներ վերադառնալու են Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» թուրքական տարբերակը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` Միջազգային կազմակերպությունը թերի է համարում երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, քանի որ, ըստ կազմակերպության, Թուրքիան չի ընկալվում որպես վստահելի երկիր։ Կազմակերպության՝ Եվրամիության հարցերով ղեկավար Իվերնա Մաքգոուանը նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը խնդրահարույց է և´ օրենսդրական, և´ բարոյական տեսանկյունից։ Նրա խոսքերով, Թուրքիան չի կարողանում հավուր պատշաճի ապահովել որևէ մեկի անվտանգությունը, ինչպես նաև Թուրքիայում անբավարար են փախստականների համար ստեղծված պայմանները։

Տեղեկացնենք նաև, որ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Amnesty International-ի հնչեցրած գնահատականների հետ համաձայն չէ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ վարչապետն անդրադարձել է նաև այդ գնահատականին. «Ասել, որ 2,6 միլիոն սիրիացի ընդունող Թուրքիան անվստահելի երկիր է, կարծում եմ, փոքր-ինչ վիրավորական կլինի Թուրքիայի համար»։

Քեմերոնն անդրադարձել է նաև փախստականների խնդիրները կարգավորելու համար Թուրքիային տրամադրվելիք 3 միլիարդ եվրոյին. «Թուրքիային փոխանցվող գումարը չի տրվում Թուրքիայի համար։ Այդ գումարը փոխանցվում է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների ծախսերը հոգալու համար»։

Հավելենք, որ Amnesty International կազմակերպությունը հիմնադրվել է 1961թ.՝ Մեծ Բրիտանիայում։ Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում մարդու իրավունքների խախտման դեպքերի վրա և կոչ է անում հետևել միջազգային չափանիշներին։ Իր ծավալած գործունեության համար կազմակերպությունն արժանացել է Խաղաղություն համար Նոբելյան մրցանակի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ սահմանած մրցանակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031