Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մերկ «Քրմուհին» այս անգամ կմարմնավորի մարմնավաճառի կերպարը (ֆոտոշարք)

Մարտ 23,2016 15:12

«Մոսկվա» կինոթատրոնում վաղը կկայանա ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանի «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը 20-ամյա մարմնավաճառի մասին է, որի կյանքը փոխվում է արվեստագետին հանդիպելուց հետո: Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է դերասանուհի Ռուզան Վիթը,  որը հանդիսատեսին քաջածանոթ է «Քրմուհին» սկանդալային ֆիլմից:

1«Մարիամի մեկ կիրակին» մարմնավաճառի մասին է, բայց ոչ` մարմնավաճառության: Ֆիլմի գաղափարը ծագեց հետաքրքիր միջադեպից: Տարիներ առաջ տուն էի շտապում, փողոցում ընդառաջ եկան մի քանի մարմնավաճառներ, որոնք կանգնում էին այդ հատվածում: Քանի որ արագ էի քայլում, մի պահ ձեռքս դրեցի սրտիս: Մարմնավաճառներից մեկն էլ այսպես արձագանքեց` հա…էս կյանքին սիրտ կդիմանա՞…»,-«Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր լրագրողներին պատմեց ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը:

FILE8165Ռուզան Վիթին «Քրմուհին» ֆիլմից 10 տարի է բաժանում. «Այս ընթացքում չեմ նկարահանվել, վայելել եմ ընտանեկան երջանկությունս: Ցավում եմ, որ մասնագիտական դաշտում ստվերում մնացի»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր ֆիլմի կերպարին` Վիթը նշեց. «Համոզված եմ, որ հայ կանայք չեն ցանկանա կանգնել փողոցում, չեն ցանկանա թողնել ընտանեկան ջերմությունը, գնալ փողոց, հետո տուն գալով` գրկել իրենց փոքրիկին: Գիտենք, թե որքան շատ են փողոցում կանգնող կանայք, որոնք այդ քայլին գնում են իրենց բալիկներին կամ հիվանդ ծնողներին պահելու համար: Հանգամանալից ուսումնասիրել եմ այս խնդիրը: Մարմնավաճառների մի մասն ունեն մասնագիտություն եւ գենետիկ լավ տեսակ»:

3Ռուզան Վիթի խոսքով` մարմնավաճառությունից ավելի ցավոտ է հոգեվաճառությունը, երբ, իր խոսքով, մարդը դավաճանում է ինքն իրեն եւ աստվածային սկզբունքները, հանուն աթոռի եւ փողի վաճառում շատ բաներ, այդ թվում` «ձայնը»(նկատի ունի ընտրական ձայները):

Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել է նաեւ կինոյի եւ թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը:

Ֆիլմից հատվածներ դիտել այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ստեղծագործական անձնակազմի լուսանկարները` Ռուզան Վիթի «ֆեյսբուքյան» էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031