Լրահոս
Օրվա լրահոսը

«Միդիա-Շանգալ». «Աշխարհը համատեղ ուժերով պետք է ոչնչացնի նրանց, իրենց որջում»

Մարտ 23,2016 15:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության

 ղեկավար պարոն Պյոտր Սվիտալսկուն

Հարգարժան դեսպան

Ահավոր ցավ ենք զգում Բրյուսելում երեկ կատարված մահասարսուռ ահաբեկչությունից հետո:

Մենք բոլորս ցնցված ենք Բելգիայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Այս դժվարին պահին խոսքեր չենք գտնում հայտնելու մեր ցավը, զայրույթը: Մեր համայնքը աղոթում է բոլոր անմեղ զոհերի համար:

Վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում: Հավատացեք՝ այդ ցավով մենք եզդիներս ապրում ենք այս էլ մի քանի տարի է: Այդ հրեշները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ աշխարհը համատեղ ուժերով պետք է ոչնչացնի նրանց, իրենց որջում:

Դատապարտում ենք ահաբեկչությունը. մենք բոլորս Բելգիայի բարեկամ ժողովրդի հետ ենք, ցավակցում ենք, զորակցում:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել