Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքարան. Անհիմն ասեկոսեներին ուշադրություն մի դարձրեք. «Ակօս»

Մարտ 24,2016 12:09

Վերջին շրջանում Թուրքիայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացրել նաև Թուրքիայի հայկական համայնքի կյանքում։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս» լրատվական կայքը։

2016թ. մարտի 19-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չեղյալ էին հայտարարվել շրջակայքի երեք եկեղեցիների պատարագները։ Նույն օրը Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի հայկական եկեղեցու պատարագը նույնպես չեղյալ էր հայտարարվել։

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ Թուրքիայում լուրեր են տարածվում, որ հատկապես ապահով չեն այդ երկրի եկեղեցիների տարածքները։ Այս ասեկոսեներն անհանգստություն են առաջացրել նաև Ստամբուլի հայկական համայնքում, որը պատրաստվում է կիրակի օրը նշել եկեղեցական ամենագլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը։

Այս ամենը պարզաբանելու համար «Ակօսի» թղթակիցը մեկնաբանություններ է խնդրել Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից։ Աթեշյանն այս ամենը որակել է որպես անհիմն ասեկոսեներ՝ ասելով. «Պատրիարքարանը չի ստացել որևէ սպառնալիք կամ նախազգուշացում։ Ես խոսել եմ նաև այստեղի եկեղեցու (Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի) սպասավորի հետ։ Ի հակառակ շրջանառվող լուրերի՝ նա նշեց, որ կիրակի օրը տեղի ունեցած աղոթքի ժամանակ եկեղեցիներում բազմաթիվ հավատացյալներ են եղել՝ չնայած երկրում տեղի ունեցած բոլոր զարգացումներին։ Սպասավորը նույնպես չգիտի, թե որտեղից են այդ ասեկոսեները, բայց նա նույնպես բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել։ Այս ամենի վրա հիմնվելով՝ կոչ եմ անում մեր համայնքի անդամներին հանգստություն պահպանել և նշանակություն չտալ անհիմն ասեկոսեներին ու խաղաղ սրտով այցելել եկեղեցիներ և մասնակցել պատարագներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031