Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի» գործ. Աշոտ Սուքիասյանը ցուցմունք տվեց. «Երազանքներ ունեի ստեղծել օրիորդաց դպրոցներ, մատուռներ»

Մարտ 24,2016 16:08

Այսօր «օֆշորի» գործով դատական նիստին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում խաբեության եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանը ցուցմունք տվեց:

Դատավորը խնդրեց հանգամանալից ներկայացնել կատարվածը, թե ինչպես են ծանոթացել ինքն ու Փայլակ Հայրապետյանը, կառավարական նիստում ովքեր են եղել, երբ ծանոթացել են, ինչ խոսակցություն է եղել, ասում են՝ փողեր եք լվացել, հարկերից եք խուսափել, մանրամասն ներկայացրեք:

Հանգամանալից խոսելը հաշվի առնելով՝ 1 ժամից ավելի Աշոտ Սուքիասյանը միայն պատմեց, թե Աֆրիկայի նախագահի մոտ ինչպես է հյուր եղել, աֆրիկացի պաշտոնյան շաբաթվա որ օրերին է տարազ հագել, ինքը երբ է «դուխովկա» դրած բադ կերել՝ սկսած իր մանկությունից, հոր նկատմամբ հարգանքից: Նա պատմեց, որ հոր մոտ անգամ հաց չի կերել, իսկ հորեղբայրը հոր մոտ չի ծխել, իմացանք անգամ թե քանի կգ է կշռել իր հայրը՝ 150 կգ եւ քանի սմ բոյ ունի՝ 1.90: Ասաց, թե «Արյունոտ ադամանդ» ֆիլմը որտեղ է նկարահանվել, Ջիվան Գասպարյանի դուդուկի տակ ինչպես է ուզեցել պարել իր աֆրիկացի ընկերը եւ նման հանգամանալից բաներ:

Նա պատմեց, թե ինչքան են հարգել արտասահմանյան մեքենաների շարժիչի մասնագետ իր հորը եւ ինչպես է հայրը ստիպել մի մասնագիտություն ձեռք բերել. «Ընտրեցի ադամանդագործության եւ ոսկերչության մասնագիտությունը՝ հատկապես, որ այն միշտ ծառայում է ուրախության»:

Հետո պատմեց, թե ինչպես է ինքը սպիտակամորթ լինելով՝ ընկալվել Աֆրիկայում ու սկսել բիզնես դնել, որ իրեն հրավիրել են Ժնեւ՝ այնտեղ բնակվելու, բայց չի ցանկացել արտագաղթել:

Աշոտ Սուքիասյանը ցուցմունքում պատմեց իր երազանքների մասին. «Երազանքներ ունեի, որ հասնեի մի կատարելության, որ ստեղծեի օրիորդաց դպրոցներ, մատուռներ կառուցեի, եկեղեցիներ, այդ նպատակով հողեր էի գնել, կառույցներ: Նույնիսկ գյուղատնտեսություն էի հիմնել, որ ժողովուրդն այդ սնունդով ապրեր: Ծերանոցներ էի մտածում բացել, ծերանոցին կից մանկատուն, որ ծերերը մանուկներից իրենց կարոտն առնեին, մանուկները՝ ծերերից: 21 հազար քմ տարածք էի գնել հենց այդ նպատակով»:

Ի դեպ, դատավորը Աշոտ Սուքիասյանին առաջարկեց, որ գրավոր ցուցմունքը պատրաստի, որ մտքերը հավաք խոսի: Աշոտ Սուքիասյանը պնդեց, որ միշտ պատրաստ է, հազիվ առիթ է ընձեռվել, որ ԶԼՄ-ներով Հայրապետյանի պատմած «խեղաթյուրված» ինֆորմացիան, զրպարտությունները հերքի:

Աշոտ Սուքիասյանի ցուցմունքի «ներածական» մասն ավարտվեց: Նա կանգ առավ այնտեղ, թե ինչպես է վերցրել Փայլակ Հայրապետյանի գույքը, այսինքն, մեղադրանքին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 31-ին, ժամը 12.00-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031