Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Լեւոն Սարգսյանի՝ հայրենիքին մատուցած որեւէ ծառայություն չնշեց (Տեսանյութ)

Մարտ 25,2016 16:53

Այսօր Aravot.am-ն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ օրերս ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է , կարո՞ղ է վարչապետը հիշեցնել մի քանի ծառայություններ, որոնց համար Լեւոն Սարգսյանը պարգեւատրվել է:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր պարգեւատրում հիմնավորված է»:

Արդյոք գազի գինը սպառողի համար կիջնի՝ առաջիկայում ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցի ժամանակ հնարավո՞ր է նման պայմանավորվածություն ձեռք բերել, այս հարցին էլ վարչապետն ասաց. «Բանակցություններ են գնում, որ նվազելու է, դա փաստ է, թե որքանով՝ քննարկվում է»:

Վերը նշված հարցերի, Ընտրական նոր օրենսգրքի, ՏՏ ոլորտի եւ այլ հարցերի մասին մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է իրանական գազը դեպի Վրաստան անցնի Հայաստանով, թեեւ Ադրբեջանն արդեն առաջ է ընկել ու Վրաստանի հետ համաձայնագիր է կնքել, պարոն Աբրահամյանն ասաց, որ թեեւ Ադրբեջանն առաջ է ընկել, սակայն հայկական կողմն էլ աշխատում է այդ ուղղությամբ եւ մինչեւ տարեվերջ հայտնի կլինեն արդյունքները: Մեր այն դիտարկմանը՝ ապրիլի 11-ին Թբիլիսիում տարածաշրջանի էներգետիկայի նախարարների քառակողմ հանդիպում է լինելու, վարչապետն ասաց, որ գազի տարանցման հարցի պատասխանն այդքան շուտ լինի:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ «Նոր Հայաստանն» իշխանափոխության ճանապարհային քարտեզն է  հրապարակել, ի՞նչ կարծիք ունի վարչապետն այս մասին, Հովիկ Աբրահամյանը բոլորին խորհուրդ տվեց իշխանափոխություն անել Սահմանադրությանը համապատասխան:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031