Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ուղերձով խմբակցության անդամներին չեն դիմում»

Մարտ 26,2016 19:07

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իշխող կոալիցիային պաշտոնապես առաջարկ է ներկայացրել՝ ընտրական օրենսգրքի քննարկումների 4+4+4 ձեւաչափ ստեղծելու վերաբերյալ: Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ խմբակցության անդամներին ուղերձ է ուզում ուղարկել, որ իրենք կներկայացնեն ոչ միայն խմբակցության դիրքորոշումը, այլ նաեւ առանձին ընդգրկված քաղաքական ուժերինը:

Այս հայտարարության մասին Aravot.am-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության անդամ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

«Խմբակցության անդամներից որեւէ մեկն այդ հարցով  ինձ հետ չի խոսել: Հետեւաբար՝ ես դա ընդամենը ի գիտություն եմ ընդունում: Ես չեմ կարծում եմ, որ այդ հարցը համատեղ քննարկելու եւ համատեղ ներկայացնելու  հնարավորություն ունենք: Վստահ եմ՝ նույն կերպ Նիկոլի հետ չի քննարկվի եւ չի հրավիրվի նաեւ այդ քննարկումներին: Հետեւաբար՝ ՀԱԿ-ը ՀԱԿ կուսակցությամբ այդ որոշումը կկայացնի: Եվ վերջին հաշվով՝ ակնհայտ է, թե ինչ պահանջներ են ներկայացնում, այդ պահանջները  մենք բոլորս ներկայացրել ենք, հետեւաբար՝ չեմ կարծում, որ քննարկելու բան կա»,- ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ուղերձով խմբակցության անդամներին չեն դիմում, այլ խմբակցության անդամներին առաջարկում են այդ քննարկմանը միանալ: Ըստ նրա, պետք է համատեղ աշխատանքի եզրեր պահպանվեին, որը ՀԱԿ-ը չի պահպանել. «Եվ քանի որ եզրեր չեն գտել խմբակցության որոշ անդամների հետ, այդ թվում նաեւ ինձ հետ, հետեւաբար՝ որոշել են այդպես հայտարարությամբ հանդես գալ: Հայտարարությունով իշխանությունն էլ կարող է հանդես գալ, եւ ես նույն կերպ կարող եմ չմիանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031