Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ. առևանգված օդանավում հայեր չկան

Մարտ 29,2016 13:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:

Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առկայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»:

Հավելենք նաեւ, որ EgyptAir-ը փոխանցում է, որ գրաված օդանավի ուղևորների մեծ մասը բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: