Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ինձ ինտրիգների դաշտ մի տարեք» (Տեսանյութ)

Մարտ 29,2016 16:04

«Ով որ ասում է՝ այլ ձեւաչափ, ես ասում եմ՝ արի դու գնա, ուրիշ ձեւաչափ ասա: 5 խոշոր դիտողություն կա: Հավաքել ենք 50-ը, դարձրել ենք 5 հատ: Այս պահի դրությամբ Զուրաբյանն է խոսում իրենց հետ, Զուրաբյանը միշտ ասում է՝ եթե դուք եք ուզում խոսել, եկեք խոսեք: Մենք հիմա հավաքել ենք, տեսել ենք, որ 5 կետ կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն`անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումների համար ՀԱԿ-ի առաջարկած «4+4+4» ձեւաչափին:

Բագրատյանի կարծիքով, այդ ձեւաչափը միակն է, որ ընդդիմադիրները կարող են իրենց կարծիքը հայտնել նոր օրենսգրքի վերաբերյալ:

Հրանտ Բագրատյանը դրական է համարում այն, որ իշխանություններն ընդունել են ընդդիմության մեկ առաջարկը՝ տեղամասերում տեսախցիկներ դնելու վերաբերյալ:

Անդրադառնալով ստորագրված ցուցակները հրապարակելու վերաբերյալ իշխանությունների կոշտ մերժողական դիրքորոշմանը, Հրանտ Բագրատյանն ասաց. «Իշխանությունն ասում է՝ համաձայն եմ, որ տեսնեք, բայց կարանք այնպես անել, որ չհրապարակենք, գաք էկրանի վրա նայեք: Իմաստն այն է, որ կարողանում ես նայել: Քո վստահված անձը նայում է տվյալ տարածքում ովքեր կային, ովքեր չկային: Չեմ կարող վերջնական ասել, որովհետեւ չգիտեմ՝ ինչ էկրան է, ինչ չափի էկրան է, ինչքան ժամանակ»:

«Ինձ ինտրիգների դաշտ մի տարեք: Սահմանադրությունն ընդունված է, այս Սահմանադրությամբ է լինելու ընտրությունը: Այս Սահմանադրությունը կարող ենք փոխել, եթե իշխանափոխություն լինի, երբ երկու միլիոն ոտի կանգնի, ասի՝ փոխեք: Հիմա էլ գտնում ենք, որ այս Սահմանադրությունը սխալ Սահմանադրություն է, բայց իր պայմաններում լինելու է ընտրություն: Մերժե՞նք, դա է՞լ մերժենք, թե ասենք երկու օրը մեկ իշխանափոխություն ենք անում: Սա պիտի անենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`ժամանակին այն ուժերը, որոնք մեղադրում էին սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցող ուժերին`իշխանության հետ լուսանկարվելու համար, հիմա իրենք են փորձում այդ ճանապարհով գնալ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031