Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր մեկնարկեց «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է «Աֆոն Սուրբ լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամ»-ի, Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների աջակցությամբ:
Հայ եւ ռուս ավելի քան 150 փորձագետներ, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ քննարկում են ազգային արժեքներին սպառնացող վտանգներին դիմակայելու հնարավորությունները:

Սրբազան հայրը նկատեց, որ «արեւմտյան» մտածելակերպում ավանդականությունը մի կողմ է դրվում, ինչը կարող է վնասել հայ ժողովրդի ավանդական արժեքների պահպանությանը. «Կարեւորն այն է, որ քրիստոնյա ժողովուրդը պահպանի ընտանիքի ինստիտուտը, որը ժամանակակից աշխարհում վտանգված է: Կարծում եմ` հնարավոր է միաժամանակ լինել ազգային եւ ժամանակակից: Երբ ասում ենք «Արեւմուտք», հասկանում ենք ժամանակակից եւ առաջադեմ աշխարհ, որտեղ փոփոխությունները շատ արագ են կատարվում: Երբեք չենք ասում, որ մենք սուրբ ենք, իսկ ինչ-որ մեկն էլ վատն է, բայց մենք ունենք ավանդական եւ պատմականորեն հիմնավորված ազգային ինքնություն եւ մտածելակերպ, որոնք մեզ համար շատ կարեւոր են»:
Կարդացեք նաև

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինն էլ փաստեց, որ ազգային արժեքներից հրաժարումը չարիքների է հանգեցնում. «Տեսեք` ի՞նչ եղավ, երբ իսլամական աշխարհի մի հատվածը հրաժարվեց իսլամի ավանդական` իրական արժեքներից. ստեղծվեց «Իսլամական պետությունը», որը մորթում է մարդկանց…Ի՞նչ եղավ Եվրոպայում, երբ ի հայտ եկան այսպես կոչված «եվրոպական» արժեքներ. անգամ տոնածառ են հրաժարվում դնել… Ի՞նչ եղավ Ուկրաինայում, երբ նույնպես հրաժարվեցին ազգային արժեքներից. ծեծեցին հոգեւորականներին, կոտրեցին խաչերը: Հիմա այնտեղ պրոֆաշիստական ռեժիմ է գործում: Ոչ մի ժողովրդի չի կարելի հրաժարվել ազգային ինքնությունից: Սա հատկապես հայերին է վերաբերում: Իզուր չեն հայերն իրար դիմելուց ասում` «ցավդ տանեմ». դա նշանակում է, որ դիմացինի ցավն էլ են իրենց վրա վերցնում, որովհետեւ այս ազգը շատ բան է տեսել ու վերապրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































