Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. ՀՀԿ-ի արժեքները նաեւ Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանն են. «Հրապարակ»

Ապրիլ 01,2016 10:28

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ուսուցչուհի, մասնագիտությամբ «ֆիզիկ» ու «մաթեմատիկ» Ռուզաննա Մուրադյանը «մատաղ» բառը չի սիրում։ Հետեւաբար, առաջարկեց չօգտագործել այդ բառը, երբ, նկատի ունենալով ՀՀԿ դպրոցի ստեղծման գաղափարը, հարցրինք՝ մատաղ սերունդն ի՞նչ պիտի սովորի հանրապետականներից։ «Մատաղ սերունդ» արտահայտությունը «երիտասարդ սերնդով» փոխարինելուց հետո տիկին Մուրադյանը պատասխանեց՝ զարմանալով։ «Ո՞նց, հանրապետականներում չկա՞ն մարդիկ, որոնք իրենք արդեն իսկ տարբեր բուհերում սովորեցնում են այդ մատաղ սերնդին։ Հանրապետականները նաեւ շատ գիտնականներ ունեն»,- ասաց պատգամավորը՝ ակամայից իր խոսքում օգտագործելով իր չսիրած բառը։

– Ոմանք ասում են, որ ՀՀԿ-ն խեղաթյուրել է նժդեհյան գաղափարախոսությունը, ընտրակեղծարարության մասին են խոսում, ուրիշի փոխարեն քվեարկելու, անարդարության եւ կոռուպցիայի խթանում, այսինքն՝ ցանկացած արատավոր երեւույթ այսօր կապում են ՀՀԿ-ի հետ։ Հիմա ա՞յդ արժեքները պետք է սերմանվեն ՀՀԿ-ի դպրոցում։

– Լավ հարց եք տալիս այն առումով, որ այսօր, եթե ինչ-որ մի առաջադեմ բան ՀՀԿ-ն անում է, դա կլինի սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, հիմա էլ էս դպրոցը, ուրեմն որտեղ ինչքան վատ ու բացասական բան կա, եկեք այդ հարթության վրա բերենք ու մեղադրանք ներկայացնենք ՀՀԿ-ին կամ իշխանությանը։

Մենք շատ լավ գիտակցում ենք այդ ամեն ինչը, որ եթե այսօր իշխանություն ենք, ուրեմն մեր պատասխանատվությունն ավելի կրկնակի է։ Հետեւաբար, այդ Ձեր առաջ բերած հարցերին վերաբերվում ենք կրկնակի պատասխանատվությամբ եւ ուզում ենք ասել, որ ոչ, մի՛ խեղաթյուրեք։ Այսօր, եթե մենք ուզում ենք ստեղծել նմանատիպ դպրոց, դա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը եւս մի հայց է ներկայացնում (երեւի նկատի ունի՝ հայտ)՝ որպես քաղաքական լուրջ ուժ եւ մտածում է իր ներուժի հզորացման մասին։

– Ես, իհարկե, հուսով եմ, որ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանն ու նրանք, որոնց անունները հեգնանքով շրջանառվում են այս կոնտեքստում, չեն դասավանդի ՀՀԿ-ի դպրոցում, բայց, տեսեք, ՀՀԿ-ն այսօր ասոցացվում է այդ մարդկանց անունների հետ, եւ եթե ՀՀԿ-ի արժեքները նրանք են…

– Նաեւ նրանք են… Այո, իսկ ինչու ոչ։ Նույն Առաքել Մովսիսյանն ունի

շատ լավ անցած ճանապարհ պատերազմում, որով պետք է հպարտանալ, նույն նրա նման շատ-շատերը, ամեն մեկն ունեցել է իր ներդրումը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930