Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տեսնենք, որ հարթակ են ուզում՝ մենք երեւի այլ որոշում կայացնենք». Հովհ. Սահակյանը՝ «4+4+4»-ի մասին

Ապրիլ 01,2016 15:32

Aravot.am-ի հարցին՝ կստացվի՞ փոխհամաձայնության գալ «4+4+4» կամ «6+3+4» ձեւաչափով քննարկումների ժամանակ, ինչ-որ եզրեր համաձայնության տեսնո՞ւմ եք՝ լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Քննարկման երկրորդ մասում բավականին աշխատանքային մթնոլորտ ծավալվեց: Հարցադրումներ, պատասխան, նշումներ, որ գնանք մենք էլ ուսումնասիրենք, մեր մոտեցումներն ասենք: Սա աշխատանքային քննարկում է»:

Մեր դիտարկմանը՝ Լեւոն Զուրաբյանն ասում է, որ դուք պետք է շահագրգռված լինեք, որ համաձայնության գաք, որովհետեւ ընտրական գործընթացների նկատմամբ անվստահություն կա եւ ձեր խնդիրն է չեզոքացնել այդ անվստահությունը, ուստի քայլը դուք պետք է անեք՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մինչեւ քննարկում սկսելը այդ հայտարարությունները՝ ստիպենք, ճնշենք զիջումների գնանք եւ այլն, այդ վերջնագրերի լեզվով խոսելը ոչ մի լավ տեղ չի տանի»:

Մեր հարցին՝ փողոցային ճնշումները կարո՞ղ են ազդել ձեզ վրա, որովհետեւ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ եթե փողոցային ճնշումներն էլ լինեն՝ վատ չէր լինի՝ նա պատասխանեց. «Այդ ուժերի համար այլեւս հարթակ չի մնացել խոսելու եւ փորձում են տարբեր հարթակներ ձեւավորել՝ իրենց խոսքը տեղ հասցնելու: Եթե մենք զգանք, որ այս հարթակի նպատակը նույնպես դա է, մենք երեւի փորձենք այլ որոշում կայացնել»:

Թե ի՞նչ որոշման մասին է խոսքը, հնարավո՞ր է ընդհատեն բանակցությունները՝ Հովհաննես Սահակյանն ասաց. «Եթե տեսնենք, որ հարթակ են ուզում՝ ընդամենը հանրությանը իրենց խոսքը ներկայացնելու, մենք այս հարթակի հետ կապված մեկ այլ որոշում կկայացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930