Լրահոս
Օրվա լրահոսը

Վեներա Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 01,2016 18:58

Վեներա Թորոսյանը մեղադրվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երևան քաղաքի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով  հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի և Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները և ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով նախնական նիստ էր: Մեղադրյալը միջնորդեց, որ դատարանն արգելի լուսանկարումն ու տեսանկարահանումը, գործի լուսաբանումը, ապա մեկ այլ միջնորդությամբ պահանջեց հետաձգել դատական նիստը, որ կարողանա իր համար փաստաբան գտնել: Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930