Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոգոզին․ «Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»

Ապրիլ 08,2016 17:37

Ըստ  «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր Բաքվում հայտարարել է, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին:

«ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ փոխվարչապետը հավելել է․ «ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»: Այսօր Երևանից Բաքու է մեկնել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր մեկնել նաև մարտի 3-ին, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի պատվիրակության ուղեկցությամբ՝ քննարկելու Ադրբեջանին զենքի մատակարարումների և վճարումների հետ կապված հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930