Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Ապրիլ 09,2016 15:36

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է 2016թ. ապրիլի 17-ին Հրազդան և Սպիտակ քաղաքային համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը`  կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930