Լրահոս
Օրվա լրահոսը

Տհաճ անակնկալներ Ադրբեջանի համար` ԵԱՀԿ աշխատաժողովին

Ապրիլ 15,2016 15:16

Հայ պատվիրակները Գերմանիայի Լայնսվայլեր քաղաքում այսօր մեկնարկող ԵԱՀԿ սեմինարին ադրբեջանցիների համար տհաճ անակնկալներ են պատրաստել: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն այսօր մեկնել են մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Գերմանիայի Բունդեսթագի եւ արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ կազմակերպվող «Հնարավորություններ ԵԱՀԿ ԽՎ-ի եւ իր անդամների համար՝ հակամարտությունների, մասնավորապես ձգձգված հակամարտությունների հարցում ԵԱՀԿ ջանքերին համապարփակ աջակցություն ցուցաբերելու համար» սեմինարին:

Aravot.am-ը հետաքրքրվեց` որևէ բանաձև կամ հայտարարություն, կամ գործնական քայլեր, որոնք կդատապարտեն ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսումը սպասե՞լ, պարոն Գեղամյանը պատասխանեց. «Սա ԵԱՀԿ նստաշրջան չէ, որ բանաձև կամ հայտարարություն ընդունի, այլ հանդիպում, աշխատաժողով: Այնպես որ, հայտարարության հարց առաջանալ չի կարող»:

Leader of 'National Unity Party' Artashes Geghamyan is guest in Azdak press club

Պարոն Գեղամյանը նշեց, որ մի քանի լեզուներով թարգմանված բավականին նյութեր են ներկայացնելու աշխատաժողովի մասնակիցներին, պատրաստվել է նաև առանձին նյութ, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ազգային հերոսի կոչում ստանում:

Ըստ Արտաշես Գեղամյանի` այս նյութերն իսկական ռումբ են լինելու Ադրբեջանի տակ դրված. «Ինձ հետ տանում եմ յոթ լեզուներով թարգմանված «Ղարաբաղյան ճակատում անփոփոխ է» գիրքը, որտեղ ամբողջությամբ միջազգային իրավունքի տեսակետից հիմնավոր կերպով ներկայացվում է, թե ինչու է ԼՂՀ անկախության հռչակումը միանգամայն համապատասխանում միջազգային իրավունքի տառին: Այդտեղ անդրադարձ է կատարվում նաև ղարաբաղյան քառօրյա պատերազմին: Հավաքվել են նյութեր, որտեղ զետեղված է նաև Վլադիմիր Կազիմիրովի վերլուծական հոդվածը՝ կապված 1993-ին ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից խնդրի վերաբերյալ ընդունված չորս բանաձևերին: Դրանց վերլուծությունն ի չիք է անում Ադրբեջանի կողմի հայտարարությունները:

Ինձ հետ եմ վերցում նաև իմ հոդվածները մի քանի լեզուներով, որոնք վերաբերում են ապրիլյան քառօրյա պատերազմի վերլուծությանը: Այդ ամենը բաժանվելու է բոլոր մասնակիցներին, և ամենաչկամ մարդու համար էլ սպառիչ պատասխան կտան այն հարցին, թե ով էր մեղավոր վերջին պատերազմի ժամանակ, ինչ նպատակներ էր հետապնդում ադրբեջանաթուրքական կողմը»:

Այնպես որ, ըստ պարոն Գեղամյանի` բավականին տհաճ անակնկալներ են սպասվում ադրբեջանցիներին:

Tevan PoghosyanԹևան Պողոսյանը հավաստիացրեց, որ աշխատաժողովի ժամանակ հրավիրված քննարկումներին անպայման իրենք դատապարտող հայտարարություններ փորձելու են ներկայացնել Ադրբեջանի` վերջին օրերին պատերազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

Եզրափակելով՝ պատգամավորը նշեց. «Սա ԵԱՀԿ լիագումար նիստը չէ, այլ նախապատրաստական աշխատանքներն են հուլիսի լիագումար նիստին: Դեռ գնում ենք այս նախնական` առաջին փուլի կռիվը տանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930