Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի համար օգնություն հավաքագրվեց (ֆոտոշարք)

Ապրիլ 16,2016 19:37

Հյուսիսային պողոտայում այսօր կազմակերպված ակցիայի շրջանակում մի քանի ժամ շարունակ կամավորները հավաքագրեցին Արցախում հերոսաբար զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների բերած իրերը` կենցաղային տեխնիկա, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Ցանկացողները նաեւ գումար նվիրաբերեցին իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած զինծառայողի ընտանիքին, որը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում:ognutyun ognutyun1

«Վաղը մենք այս ամենը կտանենք Սլոյանների տուն, նաեւ կտեսնենք, թե ինչպես է ընթանում նրանց տան վերանորոգումը: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, պարզապես պարտավոր են օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին: Առաջիկայում էլ մենք նախատեսում ենք գումար հավաքագրել նաեւ մեր մյուս հերոսների ընտանիքների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Զախարյանը:скачанные файлы скачанные файлы

Նա տեղեկացրեց, որ «Օգնենք հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին»  նախաձեռնության հաշվեհամարին արդեն փոխանցվել է գրեթե 1 միլիոն դրամ, որն առաջիկայում կփոխանցվի Քյարամի հորը: Նրա անունով արդեն իսկ բացված հաշվեհամարներ կան, որոնք կարելի է տեսնել այստեղ: 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930