Թալինում ընտրություններին շտապող շատերը կան՝ ե՛ւ երիտասարդները, ե՛ւ տարեցները մեծ հույսեր ունեն այս ընտրություններից. «Քանի որ լավատես եմ ու լավատեսությունը առաջին տեղում եմ դնում, հույսս դրել եմ, որ արդարությունը կհաղթի, թող թափանցիկ եւ ազատ ընտրություններ լինեն ի օգուտ ժողովրդի՝ դրա համար ենք պայքարում»,-Aravot.am-ի հետ զրույցում Թալինի բնակիչ Հայկուշ Լեւոնյանը նշեց, որ ամենաշատը աշխատատեղի կարիք ունեն. «Երիտասարդությունը ամբողջ դուրս ա գալիս եւ հիմա դրա խնդիրը ավելի շատ է նկատվում: Թալինը ամեն ինչով աղքատ քաղաք է, ոչ ոռոգման ջուր, ոչ աշխատատեղ, ոչ մի լավ բան չկա էս քաղաքում»:
Կարդացեք նաև
Մեկ այլ բնակիչ էլ՝ Ալվարդ Կարապետյանն ասաց. «Մենք մեր թալինցուն ենք ընտրում, գիտենք, որ լավ է լինելու, արժանի մարդ ա ինքը: Շատ անապահով ընտանիքներ ապրում են դոմիկում, որից մեկն էլ ես եմ, հուսով ենք, որ մի բան կանի՝ մեր ճանապարհները, աշխատատեղերը: Ում ընտրել եմ, կարծում եմ, ամեն ինչ էլ կանի»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ




















































