Լրահոս
Օրվա լրահոսը

Խառատյան. «Ադրբեջանը հայի ապրել-չապրելու ծրագիր է եփում» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2016 14:55

«Այս ամենից հետո չափազանց քիչ են պաշտոնական եւ հանրային քննարկումները, որպեսզի կատարվածն Ադրբեջանի կողմից որակվի որպես ագրեսիա»,- վերլուծելով Ադրբեջանի կողմից սանզազերծված քառօրյա պատերազմը` ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Լրջորեն պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Սումգայիթից սկսած` քննարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունների գործողությունները մարդկության դեմ հանցագործություններ են եւ պատերազմի կանոնների խախտումներ: Քիչ ենք խոսում իսկական հանցագործության մասին, այն է` հայի համար ապրելու հնարավորություն չեն թողնում: Այսօր էլ նույն ձեռագիրն է. Ադրբեջանն իր գործողություններով չի ասում, որ տարածքի խնդիր ունի, այլ ասում է, որ հայն ապրելու շանս չունի»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում նշեց ազգագրագետը:

Նրա ձեւակերպմամբ` Ադրբեջանի նշյալ մտադրությունը քաղաքական ծրագիր է, որը վաղուց է եփվում. «Աշխարհը պետք է վերջապես ըմբռնի, որ սա ապրել-չապրելու ծրագիր է, որի դեմ ենք մենք կանգնած: Չմոռանանք, որ Ցեղասպանության ճանաչման խնդիր ենք ձեւավորել միայն Թուրքիայի հանդեպ, բայց Թուրքիայի հետ հավասար դրան մասնակից էր նաեւԳերմանիան, որն այսօր փորձում է մաքրել իր վրայից Հոլոքոստի մեղքը: Այս Գերմանիան էլ մեր կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ այսօրվա Թուրքիան շարունակում է մարդասպան երկիր լինել: Պետք է պահանջենք, որ Մինսկի խմբի երկրների շարքից Թուրքիան հանվի: Թուրքիայի լուծումը մեկն է` ջարդել, կոտորել, վերացնել…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930