Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բելառուսի խորհրդարանի որոշում. Մեր երկրի ԶՈւ-ն չի կարող կռվել մեր երկրի սահմաններից դուրս. defensenews

Ապրիլ 19,2016 11:56

Բելառուսի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է այդ երկրի պաշտպանական ու ռազմական համակարգի նոր հայեցակարգը։ Այս մասին տեղեկացնում է defensenews կայքը։

Բելառուսի խորհրդարանի ընդունած հայեցակարգի համաձայն՝ այդ երկրի Զինված ուժերին արգելվում է մասնակցել ռազմական որևէ գործողության՝ Բելառուսի սահմաններից դուրս։

Նախագահ Լուկաշենկոն մեկնաբանել է այս որոշումը. «Մեր ռազմական հայեցակարգը ամբողջովին պաշտպանական է։ Մենք երբևէ չենք պատերազմի ուրիշին պատկանող այլ տարածքում, որովհետև մենք ընդունել ենք ռազմական պաշտպանական հայեցակարգ»։

Հիշեցնենք, որ Բելառուսը Հայաստանի Հանրապետության հետ միասին ընդգրկված է ՀԱՊԿ-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930