Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գեղաթերթիկ մեկ նամականիշով` նվիրված PostEurop-ի 31-րդ համաժողովին

Ապրիլ 20,2016 17:44

Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի՝ PostEurop-ի տարեկան 31-րդ լիագումար համաժողովի ընթացքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երևանյան համաժողովին նվիրված Գեղաթերթիկ մեկ նամականիշով: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, «PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան Փոլ Ֆորսևիլը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

2

Տեխնիկական տվյալներ.

Անվանումը. PostEurop-ի տարեկան 31-րդ լիագումար համաժողով,

Թողարկման օր՝ 20 ապրիլի 2016թ.

Հեղինակներ՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան

Նամականիշի չափ՝ 43,2 x 43,2 մմ

Գեղաթերթիկի չափ՝ 120 x 60մմ

Տպաքանակը՝ 20 000

Տպարան` Lowe-Martin, Կանադա

Գեղաթերթիկը ձևավորված է երևանյան համաժողովի խորհրդանիշի տեսքով և ձևով. երկու իրար վրա դրված ծրար, որոնք հիշեցնում են Սիսն ուՄասիսը:

 

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930