Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորայի» մրցանակակիրը մեջբերեց Ազնավուրին

Ապրիլ 25,2016 00:55

Ապրիլի 24-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Ավրորա» մրցանակը շնորհվեց Մարգարիտ Բարանկիցեին՝ Բուրունդիից: Նա քաղաքացիական պատերազմի տարիներին  հիմնել է «Խաղաղության տուն» որբանոցը՝ էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար:

«Ես շնորհակալ եմ «Ավրորա» մրցանակի համար, որը հուսով եմ՝ բռնությունների շղթային պետք է վերջ դնի»,-ասաց մրցանակակիրը՝ շեշտելով, որ բոլոր մարդիկ աշխարհի քաղաքացիներ են: Մրցանակակրի երազանքն է որբանոցի երեխաներին ուղարկել աշխարհով մեկ՝  «այլևս երբեք» քարոզելու։

«Ավրորայի» դափնեկիրն իր խոսքում հիշեց  Շառլ Ազնավուրի հայտնի «Քեզ համար Հայաստան» երգը, հատկապես վերջին տողերը, ապա երգեց իր երկրի  հիմնը, հատուկ ընդգծելով՝ սերը միշտ կհաղթի:

Ինքը՝ Շառլ Ազնավուրն իր ելույթը սկսեց հայերենով. «Կսպասեք հայերեն ճառ մը տամ, բայց իմ հայերենը կես կատար հայերեն է, կխոսիմ, ընտանեկան հայերեն մը ունիմ: Հայրիկս էստեղի լեզվով կխոսիր, մայրիկս թուրքահայերեն կխոսիր: Ես բեմի վրա հայերեն չեմ խոսիր, արդեն ֆրանսերեն ալ չեմ խոսիր, անգլերեն ալ չեմ խոսիր: Երբ բերանս կբանամ՝ երգելու համար է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930