Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացված քարտով փորձել է բանկոմատից գումար կանխիկացնել (լուսանկարներ)

Մայիս 02,2016 18:35

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:

2

2016 թվականի մարտի 14-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ մարտի 13-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, թիվ 44 երթուղային ավտոբուսում իր պայուսակից հափշտակվել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և կանխիկ գումար՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը գողացված քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու փորձ է կատարվել:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է Երևանի Մ.Խորենացի փողոցում գտնվող բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի փորձի տեսագրությունը, որտեղ երևում է գողացված քարտով կանխիկացման փորձ կատարող տղամարդը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031