Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Արցախի ճանաչմամբ միջազգային հանրությունը հայ ժողովրդի հետ հաշվի կնստի»

Մայիս 05,2016 12:35

«Կառավարությունն, ըստ էության, տվեց դրական եզրակացություն»,- այսօր կառավարության միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը նույնպես ներկա էր գտնվել կառավարության նիստին:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

«Այն հայտարարությունը, որ հնչեց, այսինքն՝ մենք դեմ չենք, ժամանակին այլ ձեւակերպումներով էին հանդես գալիս, սա կարծում եմ, ինչ որ չափով առաջընթաց է: Մենք պարտավոր ենք, այլ ճանապարհ մենք չունենք եւ սա, ողջ հանրության պահանջն է: Եթե ցանկանում ենք պատերազմական գործողությունների դիմաց ունենալ աջակիցներ եւ գործընկերներ ամբողջ աշխարհում, ապա ճանաչումն այլընտրանք չունի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով, Արցախի ճանաչմամբ, կանխում ենք բավականին խնդիրներ. «Ճանաչմամբ մենք դառնում ենք աշխարհում քաղաքական գործոն եւ այդ քաղաքական գործոնի հետ ե՛ւ բանակցում են, ե՛ւ այդ քաղաքական գործոնը ուժային դիրքերից է կարողանում հանդես գալ: Իսկ մինչ այս մենք բավականին թույլ իրավիճակում ենք»:

Հարցին, թե նոր խնդիրներ չի՞ ստեղծի ճանաչումը բանակցությունների գործընթացի համար, տիկին Փոստանջյանն ասաց. «Ճանաչումը քաղաքական հայտ է, հայ ժողովրդի եւ հայոց պետականության, որի հետ պետք է հաշվի նստի միջազգային հանրությունը: Տեղի ունեցավ ագրեսիա, ագրեսիան համապատասխան ձեւով չդատապարտվեց, եւ մենք ուղղակի պարտավոր ենք, այլընտրանք չունենք»:

Տեսանյութերը՝ շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031