Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյան. Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իրազեկված չեն եղել

Մայիս 05,2016 17:10

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 5-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում դատավոր Վարդան Գրիգորյանը ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին իր հարցերն ուղղեց: Նա խնդրեց մանրամասնել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի առնչության մասին: Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ 2008 թվականից ճանաչել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին եւ Տիգրան Սարգսյանին:

«Դա ընդամենը մեկ տարի պետք է տեւեր, Կիպրոսի կազմակերպությունը մեկ ամիս պետք է տեւեր, հետո գալ Հայաստան: Հետեւելով փաստաբանների խորհրդին՝ այդ մեկ տարվա ընթացքում ոտնձգություններից խուսափելու համար: Եվ այդպիսի ոտնձգություններ եղան»,- ասաց Աշոտ Սուքիասյանը:

Դատավորը հետաքրքրվեց, թե Կիպրոսի ոտնձգողը ի՞նչ գիտի, թե Կճոյանն ով է, Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ կոնկրետ չեն առաջարկել, թե որ իշխանավորը, ես իմ հնարավորություններից եմ օգտվել: Իսկ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իրազեկված չեն եղել, ինքն է կազմակերպել»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 12-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031