Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դավութօղլուն հայտարարեց իր հեռանալու մասին. Ermenihaber.am

Մայիս 05,2016 17:13

Թուրքիայում քիչ առաջ ավարտվեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստը:

«ԱԶԿ» գործադիր խորհրդի մոտ 40 րոպե տևած նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ , կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն:

Դավութօղլուն, մանրամասնորեն ներկայացրելով իր պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքները, կուսակցության հաղթահարած մարտահրավերները և իր անձնական գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով իր կուսակից ընկերներին, մասնավորապես ասել է. «Մայիսի 22-ին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումար, որի ընթացքում կընտրվի կուսակցության նոր նախագահ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կուսակցության նախագահը փոխվի: Այս ընտրություններում առաջադրվելու մտադրություն չունեմ: Այս որոշումը իմ պատճառով չէ, այլ ի հայտ եկած անհրաժեշտության հետևանքն է: Կշարունակեմ գործունեությունս որպես ԱԶԿ-ական պատգամավոր»:

Հաշվի առնելով, որ Թուրքիայում վարչապետը միաժամանակ ստանձնում է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը, Դավութօղլուի՝ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության նախագահի ընտրություններում չառաջադրվելու որոշումը հավասարազոր է նրա՝ վարչապետի պաշտոնը թողնելուն:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031